Ադրբեջանի տեղեկատվությունը, թե Մարտունիի զորամասը լրիվ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին: