Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:
«Ադրբեջանի կողմից չհրահրված եւ շարունակվող հարձակումներն Արցախի վրա պետք է դատապարտվեն ամենախիստ ձեւով: Ագրեսիայի այս գործողություններն արդեն կյանքեր են խլել եւ տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումից ընդամենը երկու ամիս անց»,- գրել է նա Twitter-ում: