Սա լայնամասշտաբ պատերազմ է․ միջազգային կառույցները պետք է զսպեն Ադրբեջանին, որ չկրակի․ Իգիթյան
Այո, մի քանի երկրներ, չնայած բարի ցանկություններից ելնելով, որպես Հայաստանին բարեկամ երկիր հանդիսանալով, այնուամենայնիվ, արեցին ոչ ճիշտ հայտարարություններ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային անդրադարձներին:
«Օրինակ մի քանի երկրների հայտարարություններում կար այսպիսի արտահայտություն, որ սրվել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել ռազմական գործողությունները: Իհարկե, մենք գիտենք՝ որտեղից է դա գալիս: Դա գալիս է Ադրբեջանի 20-25 տարվա քարոզչությունից, որ իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի մի մասը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը»,-ասաց նա:
Իգիթյանը նշեց, որ ինքը միջազգային գործընկերներին բացատրել է իրավիճակը. «Այո, ոչ մեկը չպետք է կրակի, բայց այսօր Հայաստանն ընդհանրապես չի կրակում»: