Վարդենիսում Թորոսյանը եւ մարզպետ Սանոսյանը դիտարկում են վիրավորների միջանկյալ տարհանման աշխատանքները (ֆոտո)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը մեկնել են Վարդենիս: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ տեղում դիտարկում են վիրավորների միջանկյալ տարհանման 2-րդ կետի կազմակերպչական աշխատանքները: