ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է արել դադարեցնել կրակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկուշաբթի, սեպտեմբերի 28-ին, բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա նշել է, որ Գուտերիշը հայտարարել է կրակն անհապաղ դադարեցնելու, առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսման, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդների անհապաղ տարածաշրջան ուղարկելու անհրաժեշտության մասին:
Միաժամանակ նա հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զրույց է ունենալու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: