Լեհաստանի արտգործնախարարը չի բացառել Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառումը
Եթե ԵՄ-ն պատժամիջոցներ չսահմանի բելառուսական պաշտոնյաների նկատմամբ, Բելառուսի հարեւանությամբ գտնվող ԵՄ անդամ երկրները կարող են դիտարկել ազգային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, հաղորդում է Reuters-ը:
Նա հույս է հայտնել, որ շուտով ԵՄ-ն այս հարցում փոխհամաձայնության կգա:
ԵՄ-ն նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ՝ «ընտրակեղծիքների եւ մարդու իրավունքների խախտումների համար»: Սակայն նման որոշումը պահանջում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների միասնականությունը, եւ Կիպրոսը արգելափակել է այդ քայլը Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառով՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ՝ Միջերկրական ծովում միջազգային իրավունքի նրա կոպիտ խախտումների համար: