2022թ.-ին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 8 տրլն դոլար. Լավրով
2022 թվականին կիբեռգրոհների պատճառով համաշխարհային տնտեսության կրուստները կարող են հասնել 8 տրլիոն դոլարի: Այդ մասին ասված Է «ՎնեշնեԷկոնոմիչեսկիե սվյազի» հանդեսի համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրակցության հանդեպ ծառանում Է «կիբեռհամավարակը»:
«Խորը մտահոգություն են առաջացնում կիբեռահաբեկչության գրոհները, համաճարակի շրջանում արձանագրված «հարձակումների» աճը առողջապահության օբյեկտների, ֆինանսական, կրթական կառույցների, միջազգային կազմակերպությունների վրա»,- նշել Է նա: Լավրովը նշելԷ, որ հանցավոր գործունեությունը կիբեռտարածությունում, Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) վարկանիշի համաձայն, մտնում Է գլոբալ ռիսկերի հնգյակի մեջ եւ սպառնում Է ամբողջ ճյուղերի գոյությանն ու հաջող գործունեությանը:
«ՀՏՖ-ի տվյալներով՝միայն 2019 թվականին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները գնահատվում են 2,5 տրիլիոն դոլար, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը կարող Է հասնել 8 տրիլիոն դոլարի»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: