Սերգեյ Նարիշկին. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Երկուշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իհարկե, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրումը ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերն այդ թվում ծանր սպառազինություն են օգտագործում: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, եւ Ռուսաստանը միշտ ամեն կերպ ձգտելու է խաղաղության հասնել»,- ասել է նա: