Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ: Կազմակերպությունում հանդես են գալիս համակարտության խաղաղ կարգավորման օգտին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱԿՊ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ներկայում ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի ստացել դիմում Հայաստանից:
Մենք մշտապես ներկայացել եւ ներկայանում ենք հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-ասել է Զայնետդինովը: