Մակրոնը համարում է, որ Լուկաշենկոն պետք է ինքնակամ հեռանա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Բելառուսի նախագահ Ալեսսանդր Լուկաշենկոն պետք է ինքնակամ հեռանա: «Ակնհայտ է, որ նա ստիպված կլինի հեռանալ»,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում:
«Դա ավտորիտար իշխանության ճգնաժամ է, որը չի կարող ընդունել ժողովրդավարության տրամաբանությունը եւ որը պահպանում է իր պաշտոնը բռնի ուժով»,-այդկերպ Մակրոնը նկարագրել է իրավիճակը, որը ձեւավորվել է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, հաղորդում է DW-ը:
Էմանուել Մակրոնի խոսքով՝ նրան հիացնում է բողոքի ցույցերում մասնակցող բելառուսցիների խիզախությունը: «Դուրս գալով փողոց՝ նրանք գիտեն, որ ռիսկը մեծ է, սակայն շարունակում են նույնկերպ վարվել՝ ձգտելով կյանքի կոչել այդ երկրում երկար ժամանակ ճնշվող ժողովրդավարությունը»,-ասել է Մակրոնը: