Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»:
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը:
Նշենք նաև, վաղ առավոտյան Արցախում անհանգիստ իրավիճակի մասին հաղորդել էր ՀՀ Վարչապետը: