Կանադացուն ձերբակալել են ԻՊ-ին իր անդամակցության մասին ստելու համար
Կանադական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ստել է «Իսլամական պետությանը» միանալու եւ սպանություններ կատարելու մասին․ նա մեղադրվում է «մտացածին ահաբեկչական գործողությունների կատարելու համար», հայտնում է Reuters-ը:
2016 թվականից սկսած Շեհրոզ Չաուդրին սոցիալական ցանցերում ԻՊ-ին իր անդամակցության մասին գրառումներ է արել, ինչպես նաեւ մի քանի լրատվամիջոցների հարցազրույցներ է տվել, սակայն Կանադայի Թագավորական հեծյալ ոստիկանության հետաքննությունը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը կապ չի ունեցել այդ խմբավորման հետ:
«Մեղադրանքը հիմնված է բազմաթիվ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների վրա, որոնցում ամբաստանյալը պնդում է, որ ինքը 2016-ին մեկնել է Սիրիա՝ ԻՊ ահաբեկչական խմբին միանալու եւ ահաբեկչական գործողություններ կատարելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
«Սուտը կարող է վախ առաջացնել մեր համայնքներում եւ պատրանք ստեղծել, որ կանադացիներին ինչ-որ բան է սպառնում»: