ՀՔԱՎ։ ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ քաղաքացին վերականգնել է 32 տարի շարունակ խախտված սեփականության իրավունքը
74-ամյա Էդուարդ Ազատյանը 30 տարուց ավելի «Էրեբունի» այգեգործական ընկերության անդամ է՝ համաձայն ՀԽՍՀ նախարարների խորհրդի և Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 1988 թ.-ի որոշումների: Հրազդանի շրջանի Արզական գյուղի այգետարածքից նրան է հատկացվել 7-րդ տեղամասի թիվ 27 հողակտորը։
Քաղաքացին բացմիցս է դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար: Գյուղապետարանն ու կադաստրի կոմիտեն, սակայն, ձևական պատճառաբանություններով անհարկի կասեցրել են այդ հողակտորը նրա անունով պետականորեն գրանցելու վարույթները։ Արդյունքում՝ 32 տարի շարունակ Էդուարդ Ազատյանի սեփականության իրավունքը խախտված է եղել։
Տեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեության մասին՝ 2019 թվականին Էդուարդ Ազատյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է գրասենյակի Երևանի ներկայացուցչություն:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ