Իսրայելում սահմանափակումներ են մտցրել երկրից մեկնողների համար
Իսրայելի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել երկրից մեկնողների համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»ը՝ հղում անելով տրանսպորտի նախարար Միրի Ռեգևին:
«Նրանք, ովքեր տոմս են գնել մինչև սահմանափակող միջոցառումների ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 14.00-ն, կարող են լքել երկիրը: Բայց ավելի ուշ գնված տոմսերից հնարավոր չի լինի օգտվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքացիները կարող են Իսրայել վերադառնալ առանց սահմանափակումների:
Նախօրեին Իսրայելի կառավարությունը հաստատել էր կարանտինի խստացումը: Երկու շաբաթով կփակվեն բոլոր սինագոգերը, շուկաները, նաև կկրճատվեն հասարակական տրանսպորտի երթուղիները: