Լուկաշենկոն երկշաբաթյա կարանտին է մտցնում Արևմուտքից ժամանած անձանց համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ որոշում կայացնել COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ:
Նրա խոսքով, քննարկվում է երկիր ժամանող քաղաքացիների համար երկշաբաթյա կարանտին մտցնելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակող միջոցառումների տակ կհայտնվեն նրանք, ովքեր ժամանում են արևմտյան երկրներից: