COVID-19-ի ևս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ է մահացել Сохранить Համօգտագործել
Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 27-ի՝ հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել է 70-ամյա հիվանդ, որը բուժվում էր Աջարիայում:
Այդ սևծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:
Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին՝ հաղորդել է Sputnik-ը: