Մեծ Բրիտանիայում վարակի նոր ռեկորդ է գրանցվել համավարակի սկզբից ի վեր
Սեպտեմբերի 24-ին Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով ավելի քան 6,600 նոր հիվանդ, որը համավարակի սկզբից ի վեր ամենամեծ ցուցանիշն է մեկ օրում՝ հայտնում է The Guardian-ը:
Ըստ Առողջապահության գործակալության տվյալների՝ վարակվել է 6,634 մարդ, ինչը ավելին է, քան «առաջին ալիքի» ամենաբարձր ցուցանիշները: Ավելին, դեպքերը աճում են բոլոր տարիքային խմբերի շրջանում:
Անգլիայի բժշկական վարչության տնօրեն Իվոն Դոյլը ասել է, որ նոր ցուցանիշը «հստակ նախազգուշացում է բոլորի համար», և աճ է գրանցվել ինչպես հիվանդանոցներում հիվանդների ընդունման շրջանում: Նա մարդկանց հորդորել է պահպանել կարանտինային անվտանգության միջոցառումները և ներբեռնել գործակալության կողմից մշակված կոնտակտների հետախուզման ծրագիրը, որը պաշտոնապես գործարկվել է օրերս Անգլիայում և Ուելսում:
Վիրուսից զոհվածների թիվն աճել է 40 մարդով: