Իսպանիայում փառատոնից դուրս են արել ֆրանսիացի ռեժիսորին դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով
Իսպանիայում՝ Սան Սեբաստիանում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում հավատարմագրումից զրկվել եւ մրցույթից հեռացվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Էժեն Գրինը։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռեժիսորը հրաժարվել է պահպանել անվտանգության կանոնները կորոնավիրուսի տարածման դեմ եւ դիմակ կրել։
Միջադեպը տեղի է ունեցել Գրինի նոր ֆիլմի՝ «Atarrabi & Mikelats»-ի ցուցադրության ընթացքում, որի ժամանակ ռեժիսորը հրաժարվել է պաշտպանիչ դիմակ կրել։