ՀՀ Վարչապետի խոսքը Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը
«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ էլի նույն կերպ խորհուրդ է տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքին: