Ես երեկ արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցի ՍԴ աշխատակարգային նիստին և ՍԴ նախագահի քվեարկությանը. Հրայր Թովմասյան
Ես երեկ արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցի ՍԴ աշխատակարգային նիստին և ՍԴ նախագահի քվեարկությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ ատավոր Հրայր Թովմասյանը:
«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով, երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ քննարկվել են, բայց ինչ սցենարով էլ գնան միեւնույն է»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ նորից առաջադրումներ անելու հարցն է քննարկվել քաղաքական շրջանակների կողմից:
Ճշտող հարցին, թե արդյոք այդ սցենարով իշխանությունը փոխել է իր թեկնածուին, Հրայր Թովմասյանն ասաց, որ չի կարող ասել:
«Եթե իմանամ, որ չկա դրսից ազդեցություն, ՍԴ-ն ինքնուրույն է իր քայլերն անում, այդ դեպքում, բնականաբար կմասնակցեմ: Ինքնին, որ ՍԴ նախագահի մեկ թեկնածու է, դա լավ հանգամանք չի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե միակ թեկնածուն չհավաքի բավարար թվով ձայներ, ապա կլինեն նոր ընտրություններ՝ 10-30 օրվա ընթացքում: