Բալթյան երկրները հայտարարել են հարյուրավոր բելառուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Բալթյան երկրները նոր ցուցակ են պատրաստել, որով շուրջ 100 բելառուս պաշտոնյաների կարգելվի մուտք գործել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարածք: Լատվիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին:
Ավելի վաղ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել էին, որ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արգելվում է մուտք գործել այս երեք երկրներ:
Արգելքը տարածվում էր նաև Բելառուսի ևս 29 պաշտոնյայի վրա: