Sotheby’s-ը պատրաստվում է Բոտիչելիի կտավը վաճառել 80 միլիոն դոլարով
Սանդրո Բոտիչելիի ստեղծագործությունը աճուրդի կհանվի 2021թ.-ի հունվարին, հաղորդում է Sotheby’s-ը: Կտավի վրա, որը ներկայիս սեփականատերը ձեռք է բերել 810 հազար դոլարով, պատկերված է անհայտ մի երիտասարդ, որի ձեռքին փոքրիկ կլոր մեդալիոն կա: Դիմանկարը, վերջին 50 տարիների ընթացքում, ցուցադրությունների համար վարձել են մի քանի խոշոր թանգարաններ՝ ներառյալ Լոնդոնի ազգային պատկերասրահը և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:
Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ստեղծագործության արժեքն աճուրդի ավարտին կգերազանցի 80 մլն դոլարը: Sotheby’s-ի գեղանկարչության բվաժնի ղեկավար Քրիստոֆեր Ապոստոլի խոսքով, շատ հավանական է, որ Բոտիչելիի ստեղծագործությունը «կարող է դառնալ հաջորդ կտավը, որի արժեքը կգերազանցի 100 մլն դոլարի շեմը»:
Ռեկորդը պատկանում է Կլոդ Մոնեի «Haystacks» կտավին, որը 2019թ.-ին վաճառվել է 110 միլիոն դոլարով: