Իրանի դեմ զենքի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին. Լավրով
Հոկտեմբերի 18-ից Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումները դադարում են դադարում են գործել՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սահմանափակումները վերաբերում էին Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներին, և այդ սահմանափակումները կդադարեն գործել հոկտեմբերի 18-ից», – ասել է Լավրովը իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո:
Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին Միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի կողմից պարտավորությունները չկատարելու մասին: Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ օրվանից սկսվել է նախկինում չեղարկված պատժամիջոցները վերադարձնելու համար 30-օրյա գործընթաց: