ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսը վերահսկողությունից դուրս է եկել
Մարդկությունը չի հաղթահարել կորոնավիրուսային համավարակի նոր տեսակի փորձությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով կորոնավիրուսի հարցով Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հավելել է, որ վիրուսի զոհ է դարձել ամբողջ աշխարհում շուրջ մեկ միլիոն մարդ, ավելի քան 30 միլիոն մարդ վարակվել է:
«Այն վերահսկողությունից դուրս է եկել»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 32 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 22 միլիոն մարդ, և ավելի քան 980 հազար հիվանդ մահացել է: