Ֆիլիպ Մորրիսը սատարում է ԵՄ 2030 արտանետումները մինչև 55% կրճատելու թիրախը
Եվրահանձնաժողովը առաջարկել է զգալիորեն խստացնել ԵՄ տարածքում արտանետումների նվազեցման թիրախը՝ նպատակ ունենալով հասնել ջերմոցային գազերի արտանետումների առնվազն 55 տոկոսով կրճատման մինչև 2030 թվականը:
«Չնայած համաշխարհային տնտեսության զգալի մասը այս պահին դադարեցրել է գործունեությունը, մոլորակը շարունակում է տաքանալ, ինչը ահռելի վտանգ է: Ես ընդունում եմ, որ 40-ից 55% փոփոխությունը ոմանց համար չափազանց շատ է, իսկ ոմանց համար բավարար չէ, բայց մեր գնահատումը հստակ ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն ու արդյունաբերությունը կարող են հաջողությամբ իրագործել դա» ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Ըստ ՖՄԻ գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսի՝ կլիմայի պաշտպանությունը ՖՄԻ-ի համար հստակ առաջնահերթություն է․ «Մենք սատարում ենք Փարիզի համաձայնագիրը և մեր նպատակները համապատասխանեցնում ենք Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) առաջարկություններին: Մենք նպատակ ենք դրել մինչև 2030 թվականը որպես ընկերություն դառնալ ածխածնապես չեզոք (carbon neutral), նաև նպատակ ունենք կրճատել մեր բացարձակ արտանետումները` 1,5 աստիճանի գլոբալ տաքացման սցենարին համապատասխան:
Ավելի վաղ 150-ից ավելի համաշխարհային առաջատար ընկերություններ, այդ թվում ` Philip Morris International- ը, Deutsche Bank- ը, Google- ը, IKEA- ն և Unilever- ը, կոչ էին արել ԵՄ-ին խստացնել արտանետումների քաղաքականությանը։ Առաջարկվում էր ԵՄ 2030 ջերմոցային գազի արտանետումների նվազեցման թիրախը դարձնել առնվազն 55 տոկոս։շ
Նյութը պատրաստված է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա։