Նոր հնարավորություն Ամերիաբանկում. այժմ SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին կարող են հետեւել օնլայն
Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը եւս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
Բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: