Արագածոտնի մարզում միմյանց են բախվել Nissan-ն ու ВАЗ 21013-ը. կան վիրավորներ
Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Nissan եւ ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու աահմանազատել տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ը, ով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ВАЗ 21013-ին: