COVID-19 Վրաստանում. Բացահայտվել է 227 դեպք, մահվան 24-րդ դեպքն է արձանագրվել
Վրաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 24-ի: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov.ge կայքում: Սեպտեմբերի 20-ից ի վեր երկրում մահացել է COVID-19-ով վարակված հինգերորդ հիվանդը:
Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայում պարզաբանել են, որ այսօր մահացած 70-ամյա հիվանդը քաղցկեղով հիվանդ էր:
Օգոստոսի 18-ին նա ընդունվել է կլինիկա՝ կորոնավիրուսային վարակից բուժվելու համար: Սեպտեմբերի սկզբին տղամարդը ապաքինվել է COVID-19- ից, բայց մահացել է ծանր ուղեկցող հիվանդությունից:
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 227 նոր դեպք: Սա ամբողջ համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Վրաստանում արդեն հայտնաբերվել է վարակի լաբորատոր հաստատված 4140 դեպք: