Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է՝ Եվրախորհրդի ղեկավարի COVID-19-ով հնարավոր վարակվածության պատճառով
ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է և տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ին՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կորոնավիրուսով վարակվածության կասկածի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի իշխանությունների դեմ ԵՄ պատժամիջոցները կքննարկվեն սեպտեմբերի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովում:
Նաև միության անդամ-երկրների ղեկավարները մտադիր էին քննարկել «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան՝ Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի ֆոնին: