Գերմանիան չի կարող սեփական քրեական հետաքննությունը սկսել Նավալնիի գործով
ԳԴՀ արդարադատությունը չի կարող սկսել իր սեփական քրեական հետաքննությունը բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ հնարավոր հանցագործությունը տեղի չի ունեցել երկրի տարածքում: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով քննչական շրջանակների աղբյուրներին:
Նշվում է, որ նախքան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհայտարարեր նմուշների գերմանական հետազոտության առաջին արդյունքների մասին տեղեկատվությունը, «կառավարությունը գործի մեջ է ներգրավել Կառլսրուեի գլխավոր դատախազությանը»:
Ըստ թերթի՝ փաստաբանների առջև հարց է դրվել․ արդյոք կարո՞ղ է Գերմանիան ընդհանրապես հետաքննություն սկսել հանցագործների նկատմամբ, որոնք կարող են կապ ունենալ Նավալնիի հանկարծակի հիվանդության հետ: Սակայն իրավապաշտպաններն ասել են, որ դա անհնար է։