Ներսի որոշ շրջանակներ դրսին խոսք են տվել, որ տապալելու են թավշյա հեղափոխությունը
Ռուսաստանից ֆինանսավորվող գործակալներն ուշադրությամբ հետևում են Նիկոլ Փաշինյանի քայլերին: Այս մասին ասվում է ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցում: Ընդգծվում է, որ Փաշինյանը նաև օպերատիվ մականուն ունի:
«Այլ երկրներում գործակալներ պահում են ոչ միայն իրենց համար կենսական նշանակության տեղեկություններ ստանալու, այլ նաև ընդունվող որոշումների վրա ազդելու համար: Այսինքն՝ սա ակնհայտորեն ոտնձգություն է ինքնիշխանության և անկախության նկատմամբ»,- թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հավելելով, որ անակնկալ չէր «Դոսյե»-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանի գործակալներ կան Հայաստանում:
«Ներսի որոշ շրջանակներ դրսին խոսք են տվել, որ տապալելու են թավշյա հեղափոխությունը»,- ընդգծել է ՀԽ նախագահը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: