Հնագիտական դպրոց, իրական պեղումներ. Իրենա Քալաթարյանն առաջարկում է ակտիվացնել զբոսաշրջային շուկան
Ներկայիս դժվարին շրջանում, երբ զբոսաշրջային ոլորտն ամենաշատն է տուժել, հարկավոր են նոր մոտեցումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրենա Քալաթարյանը։
Քալանթարյանն ասաց, որ դրանցից է զբոսաշրջության համագործակցությունն այլ՝ առավելապես պատմամշակութային հարցերին առնչվող ոլորտների հետ։