Ճապոնիայում մշակում են տիեզերքում կիրառման համար աշխարհում առաջին կոսմետիկան
Ճապոնական Pola Orbis կոսմետիկայի ընկերությունը All Nippon Airways-ի հետ համատեղ սկսել է մշակել տիեզերքում կիրառման համար աշխարհում առաջին կոսմետիկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոսմետիկայի միջոցը ստացել է CosmoSkin անվանումը: Դրա փորձարկումները կանցկացվեն ինքնաթիռում:
Այս տարվա մարտին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է, որ Axiom Space ֆիրմային Crew Dragon բեռնանավեր կտրամադրի Միջազգային տիեզերկայան զբոսաշրջիկների տեղափոխելու համար:
SpaceX-ը նաեւ մտադիր է 2023 թվականից զբոսաշրջիկների ուղարկել Լուսին: Առաջին ճանապարհորդը կդառնա ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան: