Նավթի համաշխարհային գներն ընկնում են
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` սեպտեմբերի 21-ին, աճուրդների ընթացքում ընկնում են, հայտնում է RT-ն:
WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.22 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 41.02 դոլար:
Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.19 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 43.07 դոլարի: