Ճապոնիայի նորանշանակ վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկում են անցկացրել
Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Reuters-ը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ դաշինքի կարեւորությունը, կորոնավիրուսի ճգնաժամն ու Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ համագործակցության վերաբերյալ հարցեր: