Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը չորս երկրների հետ
Ռուսաստանը, փոխադարձ հիմունքներով, վերականգնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղղըզստանի և Հարավային Կորեայի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղըզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ օդային երթևեկությունը կվերսկսվի սեպտեմբերի 21-ից:
Կառավարության տվյալների համաձայն, այդ ցուցակն ընդլայնվել է՝ ներառելով նաև Հարավային Կորեան (Սեուլ), որի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսի սեպտեմբերի 27-ին:
Նշվում է, որ թռիչները դեպի այս երկրներ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ:
Մարտի 27-ին ռուսական կողմը դադարեցրել է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: