Մակրոնի վարկանիշը կրկին աճում է
Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը սեպտեմբերին փոքր-ինչ աճել է՝ հասնելով 38% դրական գնահատականների: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն, որը վկայակոչել է Ifop-ի կատարած հարցումը:
Սեպտեմբերին նախագահի գործողություններից գոհունակության մակարդակը 36%-ից հասել է 38%-ի: Ընդ որում, դժգոհության մակարդակը 63%-ից ընկել է 62%-ի:
Le Figaro-ն նշում է, որ չնայած բացասական հաշվեկշռին, Ելիսեյան պալատում իր պաշտոնավարման այս փուլում Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 15 միավորով գերազանցում է իր նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի (23%) ժողովրդականությանը՝ իշխանության նույն ժամանակահատվածի հետ համեմամատած, և վեց կետով՝ Նիկոլա Սարկոզիին (32%):
Միևնույն ժամանակ, հարցումը, վարչապետ Ժան Կաստեկի գործողությունների հետ կապված, ժողովրդականության անկում է արձանագրել: