Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Արդարության կիրակնօրյա երթի մասնակիցներին
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «Pul pervoi» Telegram ալիքով տեսաուղերձ է հրապարակել նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել ընդդիմության նախաձեռնած Արդարության երթին կիրակի՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Մինսկում:
Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները ավանդույթներ հարգող ժողովուրդ են, և արդեն ավանդույթ է դարձել կիրակի օրերին երթի հավաքվելը:
«Ամեն շաբաթ դուք ինքներդ ձեզ և աշխարհին ցույց եք տալիս, որ բելառուս ժողովուրդը ուժ է: Եվ ես աջակցում եմ բոլորին, ովքեր այս կիրակի կգնան իրենց քաղաքի կենտրոն», – ասել է Տիխանովսկայան:
Նա հավելել է, որ բելառուսները միայն միասին կարող են կյանքի համար երկիր կառուցել: