Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում այրվել է 700 հակ անասնակեր
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի համայնքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մեծ Պարնի համայնքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 19։06-ին։
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։