Հնարավոր է՝ Ռուսաստանում քրեական պատիժ սահմանեն դեղերի վաճառքի ոլորտում խարդախության համար
ՌԴ Պետդումայի առողջապահպանության հարցերով կոմիտեի անդամ Բորիս Մենդելեւիչը կարծում է, որ դեղերի վաճառքի ոլորտում խարդախության համար պատիժը պետք է քրեական լինի։
«Իմ կարծիքով՝ հողմաղացների դեմ չպայքարելու համար կարեւոր է առաջ անցնել համանման երեւույթներից, եւ, օրինակ, քրեական պատասխանատվություն սահմանել դեղերի վաճառքի ոլորտում խարդախության համար»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն այս ուղղությամբ միջոցներ է ձեռնարկում, օրինակ՝ մտցնում է դեղերի մակնշում։ Դրանից բացի, ուժի մեջ են մտել կանոններ, որոնք թույլ են տալիս արգելափակել COVID-19-ի դեմ Ռուսաստանում գրանցված դեղեր առաջարկող համացանցային ռեսուրսները։
«Արգելափակումը, սակայն, ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում անբարեխիղճ մարդը կարող է անցնել այլ հարթակ»,- պարզաբանել է Մենդելեւիչը։
Նա եւս մեկ խնդիր է համարում դեղերի անվան տակ բիոակտիվ հավելումների (ԲԱՀ) վաճառքը։
«Իմ կարծիքով՝ կարելի է դեղերի մասին օրենքում լրացուցիչ հոդվածներ մտցնել, եւ համանման խաբեությունը դիտարկել որպես առանձնապես խոշոր չափերով խարդախություն»,- հայտարարել է ռուս խորհրդարանականը։