Չինաստանում մանկավարժը մահացու ծեծի է ենթարկել աշակերտուհուն՝ իր հարցերին սխալ պատասխանելու համար
Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը մահացու ծեծի է ենթարկել 10-ամյա աղջկան իր հարցերին երկու անգամ սխալ պատասխանելու համար: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Daily Star-ին:
Պարբերականի տվյալներով՝ երեխան մահացել է հիվանդանոցում: Նրա ծնողներն ասել են, որ մանկավարժը հարվածներ է հասցրել աղջկա գլխի հատվածում և ծնկի է իջեցրել դասարանի առջև:
Հետաքննություն է սկսվել, իսկ ուսուցչին և դպրոցի տնօրենին հեռացրել են աշխատանքից:
РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ չինական դպրոցներում մինչ այժմ մարմնական պատժի միջոցները տարածված են: