Վերջին 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը աճել է մոտ 40 հազարով. RT
Վերջին 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը աճել է 39 797-ով՝ հասնելով 4 495 183-ը: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես վկայում են երկրի առողջապահության նախարարության տրամադրած պաշտոնական տվյալները՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը Բրազիլիայում կազմում է 135 793 դեպք:
Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 3 789 139 պացիենտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրազիլիայում 1 շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 13.7 միլիոն: