Իսրայելն աշխարհում առաջին անգամ կորոնավիրուսի պատճառով կրկնակի կարանտին է սահմանել
Իսրայելն աշխարհում առաջին անգամ կորոնավիրուսի պատճառով կրկնակի համազգային կարանտին է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ սահմանափակումները գործելու են 3 շաբաթ, հիմնականում աշնանային հրեական տոների ժամանակ։ Քաղաքացիներին արգելված է տանից 1000 մետրից ավելի հեռանալ՝ բացառությամբ աշխատանքի, խանութ եւ դեղատուն գնալը, ինչպես նաեւ որոշ այլ պատճառներով։
Կարանտինի պահպանումը վերահսկելու են հազարավոր ոստիկաններ։ Դիմակի բացակայության համար տուգանքը հասնում է 500 շեքելի, մեկ վայրում մարդկանց թույլատրելի թվի գերազանցումը կամ տանից հեռանալը՝ 1000 շեքելի։
Իսրայելում մայիսի 16-ին հայտնաբերել էին կորոնավիրուսով վարակման ընդամենը 2 դեպք։ Հունիսին հիվանդացությունը սկսեց աճել եւ սեպտեմբերի կեսին հասավ օրական 6 հազար դեպքի։ Երկրում ընդհանուր վարակվել է գրեթե 177 հազար մարդ, մահացել է 1,1 հազարը, ապաքինվել 129 հազարը։