«Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։
Հարազատները պատմել են, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչև այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։
«Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմել են հարազատները։
Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։
Նշենք, որ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։
«Շենգավիթ» ԲԿ–ից հաստատում են ծննդկանի մահվան լուրը՝ նշելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։