ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց օրենքների մի շարք փոփոխություններին
Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ին կայացած նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում:
Դրանց թվում են.
Սնանկության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 111, միաձայն),
Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 116, միաձայն),
«Ազգային ժողովի կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 80, դեմ` 33):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր հաստատեցին:
Դրանց թվում են`
«Պետական շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կող` 94, դեմ` 15),
«Հանրային ծառայությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմը 101, դեմ` 17),
«Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 118, միաձայն),
«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 117, միաձայն),
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 113, միաձայն),
«Պետական հատվածի կազմակերպությունների հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 116, միաձայն);
«Պետական սահմանի մասին» (կողմ` 113, դեմ` 2, ձեռնպահ») օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 117, միաձայն),
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 82, դեմ` 14, ձեռնպահ` 19):
Բացի այդ, խորհրդարանը մի շարք համաձայնագրեր է վավերացրել:
Դրանց թվում են.
«Տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ արձանագրության վավերացումը (կողմ` 118, միաձայն),
«Ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրին միանալու մասին արձանագրության վավերացումը` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով պայմաններ ստեղծելու համար» (կողմ` 118, միաձայն),
Պատգամավորները հավանություն չեն տվել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» - 1, «դեմ» ՝ 100): Օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց հենց օրինագծի հեղինակների նախաձեռնությամբ և ներկայացվեց վերանայման, քանի որ այն պարունակում էր տեխնիկական բացթողումներ և թերություններ:
Պատգամավորները հավանություն չեն տվել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ` 1, դեմ` 100): Օրենսդրական նախաձեռնությունը ձախողվեց հենց օրինագծի հեղինակների նախաձեռնությամբ եւ փոխանցվեց վերանայման, քանի որ դրանում տեխնիկական բացթողումներ եւ թերություններ կային: