Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը տարեսկզբից ընկել է գրեթե մեկ երրորդով
Եվրամիության երկրներում ավտոմեքենաների վաճառքը հունվարից մինչեւ օգոստոս կրճատվել է 32 տոկոսով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիային (ACEA):
Ասոցիացիայի տեղեկություններով՝ 8 ամսում գրանցվել է ավելի քան 6,1 մլն նոր տրասնպորտային միջոց, ինչը գրեթե 2,9 միլիոնով քիչ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ: Պահանջարկի ամենից շատ անկումը գրանցվել է Իսպանիայում (-44%), Իտալիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում վաճառքները կրճատվել են 38,9, 32 եւ 28,8%, համապատասխանաբար: