Չինացի միլիարդատիրոջն արգելել են շքեղ ապրել
Դատարանը HNA Group-ի նախագահ, չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին ընկերության պարտքերի պատճառով արգելել է փող ծախսել շքեղության վրա, հայտնում է South China Morning Post-ը։
Հիմա ձեռնարկատերը չի կարող գնել առօրյա կյանքում եւ աշխատանքում ոչ պարտադիր իրեր։
Բիզնեսմենին, մասնավորապես, արգելվում են օդանավերով թռիչքները եւ արագընթաց գնացքներից օգտվելը։
Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, կատարել թանկարժեք վերանորոգում, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ վարձակալել էլիտար գրասենյակներ։