Հրդեհ՝ Փարոսի անտառում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Փարոսի անտառում։
ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։