Այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները. Փաշինյան
Մի հետաքրքիր վերլուծություն կար, որ այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել եւ կորոնավիրուսի ցուցանիշներով առավել լավ արդյունքների են ասել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք իրար հետ հասկանալիորեն փոխկապակցված են: Մենք պետք է այո, շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցնորւմ, փակ հիմնարկներում, որ այս խնդիրը լուծենք»,-ասաց նա: