Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 179-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 179-ով:
StopCov պաշտոնական կայքի համաձայն` հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 2.937 է:
Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում տասը մարդ լքել է քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է ընդհանուր 1422 հիվանդ: 19 մարդ մահացել է:
Ներկայումս կարանտինում է գտնվում 6 633 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: